Խումբ 4 · Ճանապարհային նշաններ · Հարց 1՝ 179-ից
Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել այս նշանով գոտի՝ աջ շրջադարձ կատարելիս։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Թույլատրվում է, եթե այդ գոտին մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով
Բացատրություն
5.14՝ «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի» նշանով գոտում այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է։ Սակայն եթե գոտին երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար թույլատրվում է մտնել գոտի՝ զիջելով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։ Հոծ գծով բաժանված գոտի մտնել չի կարելի (ՃԵԿ, կետ 124, նշան 5.14)։


