Խումբ 4 · Ճանապարհային նշաններ · Հարց 138՝ 179-ից
Ո՞րտեղից են սկսում գործել բնակավայրում երթևեկության կարգը սահմանող պահանջները։
Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Սպիտակ հիմնագույնով «Բնակավայրի սկիզբ» նշանից հետո
Բացատրություն
Կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները գործում են սպիտակ հիմնագույնով 5.23.1 և 5.23.2՝ «Բնակավայրի սկիզբ» նշաններից։ Կապույտ հիմնագույնով 5.25 նշանը նույնպես պարունակում է բնակավայրի անվանումը, բայց դրա դեպքում այդ պահանջները տվյալ ճանապարհին չեն գործում, իսկ կառուցապատման սկիզբն ինքնին նշանակություն չունի (ՃԵԿ, նշաններ 5.23.1, 5.23.2, 5.25)։




