Խումբ 4 · Ճանապարհային նշաններ · Հարց 145՝ 179-ից
Ի՞նչ ուղղությամբ կարող եք շարունակել երթևեկությունը նշված խաչմերուկում, եթե վարում եք 3 տոննա թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Ցանկացած
Բացատրություն
4.1.1՝ «Երթևեկությունն ուղիղ» նշանի տակ բեռնատարի պատկերով 8.4.1 ցուցանակն է, ուստի նշանի ազդեցությունը տարածվում է միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների վրա։ 3 տոննա թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վրա այն չի տարածվում, և կարելի է շարունակել ցանկացած ուղղությամբ (ՃԵԿ, նշան 4.1.1, ցուցանակ 8.4.1)։



