Խումբ 4 · Ճանապարհային նշաններ · Հարց 8՝ 179-ից
Նշաններից ո՞րն է տեղադրվում երթեւեկելի մասերի հատումից անմիջապես առաջ։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ 2
Բացատրություն
3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» նշանը գործում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է, ուստի այն դրվում է անմիջապես հատումից առաջ։ 1.6, 1.9, 1.10 նախազգուշացնող նշանները, ընդհակառակը, տեղադրվում են նախօրոք՝ բնակավայրերում վտանգավոր հատվածից 50–100 մ, բնակավայրերից դուրս՝ 150–300 մ հեռավորության վրա (ՃԵԿ, նշաններ 3.18.1, 1.5–1.33)։






