Խումբ 5 · Խաչմերուկների անցման հերթականություն · Հարց 11՝ 136-ից
Խաչմերուկը վերջինը կանցնի

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Կանաչ ավտոմոբիլը։
Բացատրություն
Կապույտ և կարմիր ավտոմոբիլները գլխավոր ճանապարհին են (2.1), իսկ կանաչն ու դեղինը՝ երկրորդականին (2.4), ուստի զիջում են գլխավորով ընթացողներին։ Երկրորդական ճանապարհներով ընթացողները միմյանց նկատմամբ գործում են հավասարազոր ճանապարհների կանոններով. ձախ թեքվող կանաչը պետք է զիջի հանդիպակաց ուղղությամբ ուղիղ ընթացող դեղինին։ Ուստի կանաչն անցնում է վերջինը (ՃԵԿ, կետեր 96, 97, 99)։



