Խումբ 2 · Երթևեկության անվտանգության օրենք և հիմնական հասկացություններ

Տեսություն
Բեռնվում է…

Ինչ է ներառում այս խումբը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը և հիմնական հասկացությունները՝ երթևեկության գոտի, երթևեկելի մաս, հետադարձ, մանևրում։

Ինչպես է այն կապված պաշտոնական քննության հետ

Գիտելիքների ստուգման 20 հարցից 2-ը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից է (ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշում, N 1 հավելված, կետ 17)։ bibip-ի քննությունը այդ 2 հարցը վերցնում է այս խմբից։

Տեսական քննությունը բաղկացած է երկու մասից՝ 3 հարցից կազմված հոգեբանական թեստից, որի բոլոր հարցերին պետք է ճիշտ պատասխանել, և գիտելիքների ստուգման 20 հարցից, որոնցից առնվազն 18-ին պետք է ճիշտ պատասխանել․ պատասխանելու համար տրվում է 30 րոպե։

Հարցերը վերցված են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից roadpolice.am կայքում հրապարակված պաշտոնական հարցաշարից։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից «B» կարգի քննությունում օգտագործվում է A, B, C կարգերի հարցաշարը․ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից bibip-ն օգտագործում է այս հրապարակված հարցաշարը։

Քննության էջը ՆԳՆ պաշտոնական roadpolice.am կայքում

Հարցերի օրինակներ պատասխաններով

Այս խմբի 82 հարցից 10-ը։ Նախ փորձեք ինքներդ պատասխանել, ապա բացեք ճիշտ պատասխանը։

  1. Հարց 5

    Պարտավո՞ր է արդյոք վարել սովորողն ուսումնական վարման ժամանակ ամրակապվել անվտանգության գոտիներով։

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 1. Պարտավոր է

  2. Հարց 13

    «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկադրված կանգառ է համարվում

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 4. Թվարկած բոլոր դեպքերը։

  3. Հարց 21

    «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված անձանց «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. 19 տարին լրացած անձանց։

  4. Հարց 29

    «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թույլատրելի առավելագույն զանգված է համարվում

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։

  5. Հարց 37

    «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ծագում է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից։

  6. Հարց 46

    Հողային ծածկույթով ճանապարհից դուրս գալով՝ ասֆալտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհը

    Հարցի պատկերը՝ Հողային ծածկույթով ճանապարհից դուրս գալով՝ ասֆալտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհը
    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 1. պետք է համարենք գլխավոր ճանապարհ։

  7. Հարց 54

    Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը։

    Հարցի պատկերը՝ Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը։
    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Չորս

  8. Հարց 62

    Կողանցում է համարվում

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 1. Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու։

  9. Հարց 70

    «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մայթ է համարվում

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 3. Նշված երկու դեպքերը։

  10. Հարց 78

    <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` գործնական վարման ուսուցում անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Ուսումնական կենտրոնի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:

Վերադառնալ պարապմունքին