Խումբ 8 · Արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում

Տեսություն
Բեռնվում է…

Ինչ է ներառում այս խումբը

Առավելագույն արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում։

Ինչպես է այն կապված պաշտոնական քննության հետ

Գիտելիքների ստուգման 20 հարցից 15-ը ճանապարհային երթևեկության կանոններից է, և այս խումբն այդ բաժնից է (ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշում, N 1 հավելված, կետ 17)։ 17-րդ կետը չի սահմանում, թե այդ 15 հարցն ինչպես է բաշխվում կանոնների թեմաների միջև, ուստի երաշխավորված չէ, որ քննությունում այս խմբից հարց կլինի։ bibip-ի քննությունը այդ 15 հարցը վերցնում է 1-ին և 4–9-րդ խմբերից։

Տեսական քննությունը բաղկացած է երկու մասից՝ 3 հարցից կազմված հոգեբանական թեստից, որի բոլոր հարցերին պետք է ճիշտ պատասխանել, և գիտելիքների ստուգման 20 հարցից, որոնցից առնվազն 18-ին պետք է ճիշտ պատասխանել․ պատասխանելու համար տրվում է 30 րոպե։

Հարցերը վերցված են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից roadpolice.am կայքում հրապարակված պաշտոնական հարցաշարից։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից «B» կարգի քննությունում օգտագործվում է A, B, C կարգերի հարցաշարը․ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից bibip-ն օգտագործում է այս հրապարակված հարցաշարը։

Քննության էջը ՆԳՆ պաշտոնական roadpolice.am կայքում

Հարցերի օրինակներ պատասխաններով

Այս խմբի 55 հարցից 10-ը։ Նախ փորձեք ինքներդ պատասխանել, ապա բացեք ճիշտ պատասխանը։

  1. Հարց 3

    Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

    Հարցի պատկերը՝ Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. 150 - 300մ

  2. Հարց 9

    Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 3. 4 մ։

  3. Հարց 14

    Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։

    Հարցի պատկերը՝ Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։
    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. 50կմ/ժ

  4. Հարց 20

    Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը։

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 1. Թույլատրվում է կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը

  5. Հարց 25

    Թույլատրվու՞մ է արդյոք քարշակել կողային կցորդով մոտոցիկլները։

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 3. Թույլատրվում է

  6. Հարց 31

    Թույլատրվո՞ւմ է երթևեկության ընթացքում անձանց գտնվել բեռնատար ավտոմոբիլի թափքում, եթե այն կահավորված չէ մարդկանց փոխադրելու համար։

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 3. Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաններով

  7. Հարց 36

    Քարշակման ժամանակ քարշակվող տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 3. Վթարային լուսային ազդանշանը։

  8. Հարց 42

    Վարորդին արգելվում է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 5. Բոլոր նշված գործողությունները։

  9. Հարց 47

    Վարորդը պարտավոր է իջեցնել արագությունը

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 5. բոլոր նշված դեպքերում

  10. Հարց 53

    Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Վերացնի խախտումները կամ դադարեցնի հետագա երթևեկությունը։

Վերադառնալ պարապմունքին