Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Չորս
Բացատրություն
Երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ։ Խոտածածկ բաժանարար գոտին ճանապարհը բաժանում է երկու երթևեկելի մասի, իսկ դրանցից յուրաքանչյուրը 1.5 ընդհատվող գիծը բաժանում է երկու գոտու, ուստի ճանապարհն ունի չորս երթևեկության գոտի, թեև երթևեկելի մասերը երկուսն են (ՃԵԿ, կետ 51, գծանշում 1.5)։

