Խումբ 10 · Առաջին օգնություն

Տեսություն
Բեռնվում է…

Ինչ է ներառում այս խումբը

Առաջին օգնություն ճանապարհատրանսպորտային պատահարի տուժածներին։

Ինչպես է այն կապված պաշտոնական քննության հետ

Գիտելիքների ստուգման 20 հարցից 1-ը երթևեկության մասնակիցների անվտանգության և առաջին օգնության վերաբերյալ է (ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշում, N 1 հավելված, կետ 17)։ bibip-ի քննությունը այդ հարցը վերցնում է այս խմբից։

Տեսական քննությունը բաղկացած է երկու մասից՝ 3 հարցից կազմված հոգեբանական թեստից, որի բոլոր հարցերին պետք է ճիշտ պատասխանել, և գիտելիքների ստուգման 20 հարցից, որոնցից առնվազն 18-ին պետք է ճիշտ պատասխանել․ պատասխանելու համար տրվում է 30 րոպե։

Հարցերը վերցված են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից roadpolice.am կայքում հրապարակված պաշտոնական հարցաշարից։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից «B» կարգի քննությունում օգտագործվում է A, B, C կարգերի հարցաշարը․ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից bibip-ն օգտագործում է այս հրապարակված հարցաշարը։

Քննության էջը ՆԳՆ պաշտոնական roadpolice.am կայքում

Հարցերի օրինակներ պատասխաններով

Այս խմբի 51 հարցից 10-ը։ Նախ փորձեք ինքներդ պատասխանել, ապա բացեք ճիշտ պատասխանը։

  1. Հարց 3

    Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Տուժածի գլուխը կախ գցել եւ սեղմել քթի վերին հատվածը։

  2. Հարց 8

    Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Վնասված մասի վրա սառը թրջոց դնել եւ բարձրացնել։

  3. Հարց 13

    Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Նստեցնել` հենելով վնասված կողմի վրա։

  4. Հարց 18

    Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 3. Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը։

  5. Հարց 23

    Դուք հարեւանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը եւ, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարեւանին։ Ի՞նչ է պետք անել առաջին հերթին։

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 1. Լայն բացել դռները եւ անջատել շարժիչը, հնարավորության դեպքում տեղափոխել տուժածին դեպքի վայրից

  6. Հարց 29

    Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 1. Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց եւ օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով։

  7. Հարց 34

    Ցածր թափքով մեքենայի և 3-5 տարեկան երեխայի բախման դեպքում առավել հավանական է, որ վերջինիս մոտ վնասվածքներ կառաջանան

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Կոնքի եւ կրծքավանդակի հատվածներում։

  8. Հարց 39

    Ի՞նչ օպտիմալ դիրք պետք է ապահովել գիտակցությունը չկորցրած տուժածին` ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում։

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Տուժածին պառկեցնել մեջքի վրա` կոշտ, հարթ մակերեսի վրա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել, դիրքը չփոխել:

  9. Հարց 44

    Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը

  10. Հարց 49

    Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ։

    Ցույց տալ ճիշտ պատասխանը

    Ճիշտ պատասխան՝ 2. Վերին վերջույթը արմնկային հոդում ծալված և գլխաշորի վրա հենած կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև

Վերադառնալ պարապմունքին