Ճանապարհային նշանների, գծանշման եւ բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթեւեկությամբ ճանապարհների երթեւեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։

Պատասխան և բացատրություն

Ճիշտ պատասխան՝ Աջ կողմից։

Բացատրություն

Երկկողմ երթևեկությամբ ճանապարհին, բաժանարար գոտու բացակայության դեպքում, երթևեկելի մասում գտնվող անվտանգության կղզյակները, կարճասյուները և ճանապարհային կառույցների տարրերը (օրինակ՝ կամուրջների, ուղեկամուրջների հենասյուները) պետք է շրջանցել աջ կողմից, եթե նշանները և գծանշումներն այլ բան չեն թելադրում (ՃԵԿ, կետ 64)։

Աղբյուրը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշար (roadpolice.am (բացվում է նոր ներդիրում))

Այս հարցը այլ լեզուներով՝EnglishРусский

Խումբ 1-ի բոլոր հարցերը