Խումբ 1 · Մանևրներ, հետադարձ և ճանապարհը զիջելը · Հարց 19՝ 145-ից
Երեք գոտի ունեցող երկկողմ երթեւեկությամբ ճանապարհի վրա Ձեզ անհրաժեշտ է կատարել ձախ շրջադարձ։ Ո՞ր գոտուց կկատարեք տվյալ մանեւրը։
Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Միջին գոտուց
Բացատրություն
Ձախ շրջադարձից առաջ պետք է նախապես զբաղեցնել տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի ձախ եզրային դիրքը։ Երեք գոտի ունեցող երկկողմ ճանապարհին ձախ եզրային գոտին նախատեսված է հանդիպակաց երթևեկության համար, իսկ ձախ շրջադարձի համար թույլատրվում է դուրս գալ միջին գոտի, ուստի մանևրը կատարվում է միջին գոտուց (ՃԵԿ, կետեր 40, 54)։

