Խումբ 1 · Մանևրներ, հետադարձ և ճանապարհը զիջելը · Հարց 3՝ 145-ից
Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն։ Երթեւեկելի մասը, որով մոտենում եք խաչմերուկին, ունի երթեւեկության երկու գոտի։ Խաչմերուկ մուտք գործելիս` շրջադարձ կատարելու համար ո՞ր գոտին եք պարտավոր զբաղեցնել:
Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Կա՛մ աջ, կա՛մ ձախ գոտին
Բացատրություն
Շրջադարձից առաջ համապատասխան եզրային գոտին զբաղեցնելու պահանջը չի գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս։ Ուստի երկու գոտի ունեցող երթևեկելի մասից խաչմերուկ կարելի է մտնել ինչպես աջ, այնպես էլ ձախ գոտուց (ՃԵԿ, կետ 40)։

