Խումբ 1 · Մանևրներ, հետադարձ և ճանապարհը զիջելը · Հարց 75՝ 145-ից
Պարտավոր է՞ թեթև մարդատարի վարորդը զիջել ճանապարհն իր գոտի վերադասավորվող ավտոկռունկի վարորդին։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Ոչ
Բացատրություն
Ավտոկռունկը վերադասավորվում է աջ գոտի, որով ուղիղ ընթանում է թեթև մարդատարը։ Վերադասավորվողը պետք է ճանապարհը զիջի հարևան գոտիով առանց ուղղությունը փոխելու ընթացող տրանսպորտային միջոցներին։ Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և միայն նախազգուշացնում են վտանգի մասին (ՃԵԿ, կետեր 32, 39)։

