«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կցորդ (կիսակցորդ) է համարվում

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։

Պատասխան և բացատրություն

Ճիշտ պատասխան՝ Շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու եւ դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթեւեկելու համար (ներառյալ՝ հատուկ կցորդը)։

Բացատրություն

Կցորդը (կիսակցորդը) շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար (ներառյալ՝ հատուկ կցորդը)։ Կոշտ կցիչով քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցը կցորդ չէ, և քարշակման համար միմյանց կցված միջոցները ավտոգնացք չեն համարվում (Օրենք, հոդված 2)։

Աղբյուրը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշար (roadpolice.am (բացվում է նոր ներդիրում))

Այս հարցը այլ լեզուներով՝EnglishРусский

Խումբ 2-ի բոլոր հարցերը