Նշվածներից ո՞ր անշարժ օբյեկտը արգելք չի հանդիսանում։
Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Խցանման պատճառով կանգ առած ավտոմեքնան
Բացատրություն
Արգելքը երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ է (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից։ Խցանման պատճառով կանգ առած ավտոմեքենան դրանցից չէ, քանի որ այն երթևեկության հոսքի մաս է և կշարժվի հոսքի հետ միասին (ՃԵԿ, կետ 3, ենթակետ 12)։

