Պարտավո՞ր է արդյոք տրամվայի վարորդը լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում զիջել ճանապարհն այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին։

Հարցի պատկերը՝ Պարտավո՞ր է արդյոք տրամվայի վարորդը լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում զիջել ճանապարհն այլ ուղղություններից մոտեցող…

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։

Պատասխան և բացատրություն

Ճիշտ պատասխան՝ Պարտավոր է

Բացատրություն

Նկարում կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված է լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը։ Երբ ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, առավելությունը տրամվայինն է, սակայն դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքով երթևեկելիս տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին (ՃԵԿ, կետ 92)։

Աղբյուրը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշար (roadpolice.am (բացվում է նոր ներդիրում))

Այս հարցը այլ լեզուներով՝EnglishРусский

Խումբ 6-ի բոլոր հարցերը