Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի երթեւեկության առավելություն։

Հարցի պատկերը՝ Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի երթեւեկության առավելություն։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։

Պատասխան և բացատրություն

Ճիշտ պատասխան՝ Տրամվայի վարորդը

Բացատրություն

Տրամվայը և ավտոմոբիլը հանդիպակաց ուղղություններից երթևեկում են կանաչ ազդանշաններով, և տրամվայը ձախ է շրջվում։ Եթե լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայը, ուստի ավտոմոբիլը պետք է զիջի, թեև ուղիղ է ընթանում (ՃԵԿ, կետ 92)։

Աղբյուրը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշար (roadpolice.am (բացվում է նոր ներդիրում))

Այս հարցը այլ լեզուներով՝EnglishРусский

Խումբ 6-ի բոլոր հարցերը