Խումբ 6 · Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններ · Հարց 49՝ 95-ից
Այս իրավիճակում ո՞ր տրամվայի վարորդին պետք է զիջել ճանապարհը։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Երկու տրամվայների
Բացատրություն
Կանաչ ազդանշանը միաժամանակ թույլատրում է երթևեկել և՛ տրամվայներին, և՛ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին։ Այդ դեպքում տրամվայն առավելություն ունի՝ անկախ շարժման ուղղությունից։ Աջ թեքվելիս դուք հատում եք տրամվայի գծերը, ուստի ճանապարհը պետք է զիջել նկարում երևացող երկու տրամվայներին էլ (ՃԵԿ, կետ 92)։

