Խումբ 6 · Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններ · Հարց 53՝ 95-ից
Ո՞ր վարորդն է խախտում երթևեկության կանոնները շրջադարձ կատարելիս։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Երկու վարորդներն էլ
Բացատրություն
Երկու կողմերում տեղադրված 4.1.1՝ «Երթևեկությունն ուղիղ» նշաններն այս խաչմերուկում թույլատրում են երթևեկել միայն ուղիղ։ Լուսացույցի սլաքները չեն վերացնում թելադրող նշանի պահանջը, քանի որ լուսացույցը գերակա է միայն առավելության նշանների նկատմամբ։ Ուստի կանոնները խախտում են և՛ ձախ թեքվող թեթև մարդատարը, և՛ աջ թեքվող մոտոցիկլը (ՃԵԿ, կետ 173, նշան 4.1.1)։


