Խումբ 7 · Կանգառ, կայանում և ճանապարհային գծանշում · Հարց 3՝ 129-ից
Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ եւ տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Արգելվում է
Բացատրություն
Ուղևոր իջեցնելու համար կանգ առնելը կանգառ է։ 3.27՝ «Կանգառն արգելվում է» նշանը և դրա հետ կիրառվող 1.4 դեղին հոծ գիծն արգելում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը, և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար կամ դրանց բացակայության դեպքում բացառություն նախատեսված չէ (Օրենք, հոդված 2; ՃԵԿ, նշան 3.27, գծանշում 1.4)։


