Խումբ 7 · Կանգառ, կայանում և ճանապարհային գծանշում · Հարց 49՝ 129-ից
Թույլատրվու՞մ է շարունակել երթեւեկությունը սլաքով նշված ուղղությամբ։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Թույլատրվում է՝ ուղեւորներ իջեցնելու նպատակով կանգառ կատարելու համար
Բացատրություն
«A» տառով (1.23 գծանշում) աջ գոտին նախատեսված է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար, և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն այնտեղ արգելվում է։ Քանի որ այն բաժանված է ընդհատվող գծով, թույլատրվում է մտնել այդ գոտի ուղևորներ իջեցնելու կամ նստեցնելու, ինչպես նաև շրջադարձի համար՝ զիջելով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին, բայց ոչ վազանցի համար (ՃԵԿ, կետ 124)։

