Խումբ 7 · Կանգառ, կայանում և ճանապարհային գծանշում · Հարց 73՝ 129-ից
Բեռնատարի վարորդը խախտե՞լ է արդյոք կանգառ կատարելու կանոնները։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Այո
Բացատրություն
Բեռնատարը կանգնած է մայթին, իսկ մայթերին կանգառն արգելվում է։ Մայթեզրին կայանել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլներին, մոտոցիկլներին, մոպեդներին և հեծանիվներին՝ 6.4 նշանի և համապատասխան ցուցանակի առկայության դեպքում, որոնք այստեղ չկան։ Երթևեկելի մասում էլ կանգառն արգելված էր, քանի որ հոծ գծից մինչև եզրն ընդամենը 3 մ է (ՃԵԿ, կետ 84, ենթակետեր 1 և 3; կետ 81)։

