Խումբ 7 · Կանգառ, կայանում և ճանապարհային գծանշում · Հարց 8՝ 129-ից
Վարորդներից ո՞րն է պարտավոր կանգ առնել։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը
Բացատրություն
Չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտներին վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի։ Հետիոտներն արդեն անցել են ճանապարհի այն կեսը, որով շարժվում է ավտոբուսը, և գտնվում են թեթև մարդատար ավտոմոբիլի ճանապարհին, ուստի կանգ առնել և նրանց բաց թողնել պարտավոր է ավտոմոբիլի վարորդը, իսկ ավտոբուսը նրանց խոչընդոտ չի ստեղծում (ՃԵԿ, կետ 103)։

