Խումբ 7 · Կանգառ, կայանում և ճանապարհային գծանշում · Հարց 89՝ 129-ից
Թույլատրվու՞մ է արդյոք 3.5 տոննայից թեթև բեռնատարի վարորդին ցուցանակում նշված եղանակով կայանում կատարել:

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Ոչ
Բացատրություն
6.4 նշանը 8.6.3 ցուցանակի հետ ցույց է տալիս մայթեզրին կայանելու ձևը։ Բայց մայթեզրին կայանել կարող են միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները։ Բեռնատարը, նույնիսկ 3,5 տոննայից թեթև, այդ ցանկում չէ, ուստի նրա վարորդին այդպես կայանել չի թույլատրվում (ՃԵԿ, կետ 81, ցուցանակ 8.6.3)։



