Խումբ 9 · Ազդանշաններ, լուսային սարքեր, վազանց և երկաթուղային գծանցներ · Հարց 42՝ 119-ից
Լապտեր-լուսարձակ թույլատրվում է օգտագործել
Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Միայն բնակավայրերից դուրս՝ հանդիպակաց եւ համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում։
Բացատրություն
Լապտեր-լուսարձակ և փնտրող լապտեր թույլատրվում է օգտագործել միայն բնակավայրերից դուրս, երբ բացակայում են հանդիպակաց և համընթաց տրանսպորտային միջոցները։ Բնակավայրերում դրանցից կարող են օգտվել միայն կապույտ (կապույտ և կարմիր) առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով տրանսպորտային միջոցների վարորդները՝ ծառայողական առաջադրանք կատարելիս (ՃԵԿ, կետ 134)։

