Խումբ 9 · Ազդանշաններ, լուսային սարքեր, վազանց և երկաթուղային գծանցներ · Հարց 61՝ 119-ից
Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին շարունակել երթեւեկությունը լուսացույցի դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողի ձեռքը բարձրացնելու դեպքում։
Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Թույլատրվում է, եթե վարորդը չի կարող կանգնել՝ առանց կտրուկ արգելակման
Բացատրություն
Դեղին ազդանշանը և կարգավորողի վեր բարձրացված ձեռքն արգելում են երթևեկությունը, բայց արգելքն անվերապահ չէ։ Վարորդը, որը չի կարող կանգնել առանց կտրուկ արգելակման, կարող է շարունակել երթևեկությունը (ՃԵԿ, կետեր 7, 16, 19)։

