Նշան 1.1 · Երկաթուղային գծանց` ուղեփակոցով

- Նշանների խումբ
- Նախազգուշացնող նշաններ
Նշանակությունը
Պաշտոնական տեքստ՝ ճանապարհային երթևեկության կանոնների N 1 ձևից։ Տարբերության դեպքում գերակայում է գործող պաշտոնական տեքստը (բացվում է նոր ներդիրում)։
նշանը տեղադրվում է մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում այն կարող է տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: Նշան բնակավայրերից դուրս կրկնվում է: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

