Նշան 2.5 · Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է

Նշանակությունը

Պաշտոնական տեքստ՝ ճանապարհային երթևեկության կանոնների N 1 ձևից։ Տարբերության դեպքում գերակայում է գործող պաշտոնական տեքստը (բացվում է նոր ներդիրում)։

արգելվում է երթևեկել առանց «Կանգ-գծից» առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.

Քննական հարցեր այս նշանով

17 հարց

Սովորեք թեման

Բոլոր ճանապարհային նշանները