Նշան 3.28 · Կայանելն արգելվում է

- Նշանների խումբ
- Արգելող նշաններ
Նշանակությունը
Պաշտոնական տեքստ՝ ճանապարհային երթևեկության կանոնների N 1 ձևից։ Տարբերության դեպքում գերակայում է գործող պաշտոնական տեքստը (բացվում է նոր ներդիրում)։
արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը. Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբի հաշմանդամություն կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են. Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն. նշանի համար ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով նշանը կարող է կիրառվել 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

