Նշան 3.33 · Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է

- Նշանների խումբ
- Արգելող նշաններ
Նշանակությունը
Պաշտոնական տեքստ՝ ճանապարհային երթևեկության կանոնների N 1 ձևից։ Տարբերության դեպքում գերակայում է գործող պաշտոնական տեքստը (բացվում է նոր ներդիրում)։
արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի). նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

