Խումբ 10 · Առաջին օգնություն
Պաշտոնական 10 խմբերի բոլոր հարցերը, յուրաքանչյուրն իր էջում՝ ճիշտ պատասխանով։
Այս խմբում՝ 51 հարց
Էջ 1՝ 2-ից
- Հարց 1Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
- Հարց 2Ավտովթարի ժամանակ հետեւյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին։
- Հարց 3Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
- Հարց 4Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծակի սկսում է գանգատվել կրծքավանդակի ճնշող ուժեղ ցավերից եւ շնչառության դժվարացումից։ Ի՞նչ է պետք անել։
- Հարց 5Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում։
- Հարց 6Ի՞նչ պետք է անել այրվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս։
- Հարց 7Վթարի հետեւանքով հետիոտն ընկել է եւ վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։
- Հարց 8Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է
- Հարց 9Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը։ Կտրուկ վեր կենալով` նա բռնում է գլուխը եւ, հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում։ Ի՞նչ է պետք անել։
- Հարց 10Ի՞նչ է պետք անել, եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը։
- Հարց 11Դուք տեսնում եք ընկած մարդու եւ նկատում նրա սրունքից դուրս ցցված ոսկորը եւ արյուն։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ի՞նչ պետք է անել առաջին հերթին։
- Հարց 12Երբ տուժածն ունի վերջույթի բաց կոտրվածք, ապա օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է
- Հարց 13Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է
- Հարց 14Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է
- Հարց 15Անգիտակից վիճակում գտնվող եւ շնչառություն ունեցող տուժածին պետք է
- Հարց 16Ուժեղ արյունահոսության դեպքում պետք է
- Հարց 17Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է
- Հարց 18Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է
- Հարց 19Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է
- Հարց 20Հանգիստ վիճակում չափահաս մարդու շնչառությունը կազմում է
- Հարց 21Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե
- Հարց 22Որովայնային ներքին արյունահոսության կասկածի դեպքում օգնություն ցուցաբերելիս պետք է
- Հարց 23Դուք հարեւանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը եւ, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարեւանին։ Ի՞նչ է պետք անել առաջին հերթին։
- Հարց 24Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է
- Հարց 25Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքեւ սեղմում եւ բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը։ Արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե
- Հարց 26Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում եւ չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել։ Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին։
- Հարց 27Արյունահոսությունն առավել վտանգավոր է, եթե
- Հարց 28Մեքենան բախվել է սյանը եւ էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքն անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա։ Օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է
- Հարց 29Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է
- Հարց 30Բրոնխիալ ասթմայով տուժածին նոպայի դեպքում պետք է

