Խումբ 1 · Մանևրներ, հետադարձ և ճանապարհը զիջելը · Հարց 37՝ 145-ից
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը
Բացատրություն
Կանգառի կետից երթևեկությունն սկսող ավտոբուսի առավելությունը գործում է միայն բնակավայրերում։ Կապույտ ֆոնով 5.25՝ «Բնակավայրի սկիզբ» նշանը նշանակում է, որ այս ճանապարհին բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները չեն գործում, ուստի ավտոբուսն առավելություն չունի։ Առաջնահերթության իրավունքն ունի թեթև մարդատարը, իսկ ավտոբուսը պետք է շարժվի՝ նրան խոչընդոտ չստեղծելով (ՃԵԿ, կետեր 36 և 125, նշան 5.25)։



