Խումբ 1 · Մանևրներ, հետադարձ և ճանապարհը զիջելը · Հարց 38՝ 145-ից
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք տվյալ իրավիճակում։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Ավտոբուսի վարորդը
Բացատրություն
Ավտոբուսը ձախ շրջադարձի ցուցիչը միացրած վերադասավորվում է 5.14 նշանով նշված գոտուց դեպի ձախ, իսկ թեթև մարդատարը միաժամանակ վերադասավորվում է դեպի աջ։ Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը զիջում է ձախից ընթացողը, այսինքն՝ թեթև մարդատարի վարորդը։ Ավտոբուսը գտնվում է աջում, ուստի առավելությունը նրանն է (ՃԵԿ, կետ 39)։


