Խումբ 1 · Մանևրներ, հետադարձ և ճանապարհը զիջելը · Հարց 51՝ 145-ից
Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։
Պատասխան և բացատրություն
Ճիշտ պատասխան՝ Բեռնատար ավտոմոբիլին
Բացատրություն
2.1 նշանը 8.13 ցուցանակով ցույց է տալիս, որ դուք գլխավոր ճանապարհին եք, որը խաչմերուկում թեքվում է աջ։ Աջից մոտեցող բեռնատարը նույնպես գլխավոր ճանապարհին է, իսկ ուղղությունը փոխող գլխավոր ճանապարհով ընթացողները միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների կանոններով, ուստի հետադարձի ժամանակ նրան զիջում եք։ Հանդիպակաց կանաչ ավտոմոբիլը երկրորդական ճանապարհին է և զիջում է ձեզ (ՃԵԿ, կետեր 96–98)։



