Ո՞ր նկարում ճանապարհը բաժանարար գոտի ունի։

Հարցի պատկերը՝ Ո՞ր նկարում ճանապարհը բաժանարար գոտի ունի։

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։

Պատասխան և բացատրություն

Ճիշտ պատասխան՝ Երկու նկարներում էլ

Բացատրություն

Օրենքի համաձայն՝ բաժանարար գոտին հարակից երթևեկելի մասերը բաժանող տարր է, որն առանձնացված է կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով։ Ձախ նկարում այն առանձնացված է միայն գծանշումով (հոծ գծերով սահմանազատված տարածք), իսկ աջում՝ կառուցվածքորեն (խոտածածկ գոտի), ուստի բաժանարար գոտի կա երկու նկարում էլ (Օրենք, հոդված 2)։

Աղբյուրը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշար (roadpolice.am (բացվում է նոր ներդիրում))

Նշաններ և գծանշումներ այս հարցում

  • Գծանշում 1.2
  • Գծանշում 1.5

Այս հարցը այլ լեզուներով՝EnglishРусский

Խումբ 2-ի բոլոր հարցերը