Ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է

Հարցի պատկերը՝ Ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է

Ընտրեք պատասխանը՝ ինքներդ ձեզ ստուգելու համար։

Պատասխան և բացատրություն

Ճիշտ պատասխան՝ Նկարում նշված գոտուց։

Բացատրություն

Դարձափոխային լուսացույցների ազդանշաններն անջատված են, իսկ այդ դեպքում երկու կողմից 1.9 գծանշմամբ նշված գոտի մուտք գործելն արգելված է։ Ուստի դարձափոխային գոտուց ձախ շրջադարձ կատարել չի կարելի, և այն կատարվում է նկարում նշված գոտուց, որն այժմ ձեր ուղղության ձախ եզրային գոտին է (ՃԵԿ, կետեր 13, 40)։

Աղբյուրը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշար (roadpolice.am (բացվում է նոր ներդիրում))

Նշաններ և գծանշումներ այս հարցում

  • Գծանշում 1.9

Այս հարցը այլ լեզուներով՝EnglishРусский

Խումբ 6-ի բոլոր հարցերը