Նշան 1.23 · Երեխաներ

- Նշանների խումբ
- Նախազգուշացնող նշաններ
Նշանակությունը
Պաշտոնական տեքստ՝ ճանապարհային երթևեկության կանոնների N 1 ձևից։ Տարբերության դեպքում գերակայում է գործող պաշտոնական տեքստը (բացվում է նոր ներդիրում)։
մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը. տեղադրվում է մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում այն կարող է տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: 1.23 նշանը բնակավայրերից դուրս կրկնվում է: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 նշանը կրկնվում է նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ:

